Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի կրիմինալները խուսափու՞մ են դիմել «շտապօգնությանը»

Հունիս 28,2012 22:30

 «Գյումրու շտապօգնություն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի փաստելով` Գյումրիում շտապօգնության կանչերը տարեցտարի ավելանում են  2-5 տոկոսով:Սա շտապօգնության տնօրենը բացատրում է ոչ միայն հիվանդությունների թվի աճով, այլև տեխնիկական նորմուծություններով`  հեռախոսացանցերի ընդլայնմամբ:

Նկատի ունենալով, որ Գյումրին դարձել է կրիմինալ քաղաք, այստեղ զենք կրելը կարծես թե մոդա է, վերջին շրջանում ով ում հետ հաշիվ ունի` ազատ կրակում է, դանկահարում  է, մենք պարոն Թորոսյանից հետաքրրքվեցինք, թե իրենց մոտ գրանցված կանչերը ավելի շատ կրիմինալ դեպքերի հետևանքո՞վ են, թե՞  հիվանդացության: Պաշտոնյայի փաստելով, կանչերի 50%-ը կազմում են հիպերտոնիկ կրիզներն ու  սրա  հարուցած բարդությունները` ինֆարկտը, ինսուլտը, և քանի որ Շիրակի մարզը լեռնային շրջան է, բնակլիմայական պայմանները նպաստավոր չեն, այստեղ ավելացել են սրտանոթային հիվանդների թիվը: Ըստ բժշկի, Գյումրին  օրական միջինը 2-4  ինֆարկտով հիվանդ է ունենում:

Կրիմինալ կանչերի հետ կապված էլ, տնօրենը խուսափողական պատասխան տվեց. «Ճիշտն ասած` մեր մարզում միշտ էլ էդքան բարձր չի եղել, և մենք ակտիվ էլ   աշխատում ենք և ներքին գործերի և հրշեջների, և մյուս ուժային կառույցների հետ , շատ լավ համագործակցում ենք արտակարգ իրավիճակների մարզային կառույցի հետ»:

Ի դեպ, Գյումրու շտապօգնության կայանի 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանի  սպանությունից հետո մի կարևոր տեխնիկական նորամուծություն են մտցրել,  այժմ ձայնագրվում են բոլոր կանչերը, խոսակցությունները,  ավելին` տեսաձայնագրման սարքերի միջոցով ֆիքսվում է թե մեքենան  որ ժամին դուրս եկավ, ուր գնաց, որ փողոցներով երթևեկեց ու երբ կանգնեց հիվանդի դռան առջև , կարճ ալիքային ռադիոկապի  միջոցով  էլ կապ է  հաստատվում մարզի բոլոր տեղանքների միջև: Շտապօգնության տնօրենի խոսքերով` իրենց աշխատանքին  հնարավոր է հետևել  նաև ինտերնետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930