Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանրապետականի ծոցում է ապրել ԲՀԿ-ն վերջին 5 տարիներին»

Հունիս 28,2012 22:25

ՀԱԿ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե որոշ քաղաքական ուժեր, «այդ թվում նաեւ Հայ Ազգային Կոնգրեսից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին» կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»։ Քանի որ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ Ալիկ Արզումանյանը եւս նախկին ՀԱԿ-ական է, այդ առթիվ զրուցեցինք նրա հետ: Նշենք, որ ԱԳ նախկին նախարարն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ:

– Պարոն Արզումանյան, վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ պետք է հնարավորություն տրվի ԲՀԿ-ին դուրս գալ Սերժ Սարգսյանի տիրապետության տակից, այնինչ ոմանք իրենց գնահատականներով հրում են ԲՀԿ-ին Սերժ Սարգսյանի գիրկը: Համամի՞տ չեք:
– Դա Լեւոն Տեր- Պետորսյանի տեսակետն է, որը ես հարգում եմ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի իրավունք ունենալ ցանկացած տեսակետ: Մյուս կողմից`ի՞նչ է նշանակում` հրում են դեպի հանրապետականի գիրկը: Հանրապետականի ծոցում է ապրել այդ կուսակցությունը վերջին 5 տարիների ընթացքում: Նույն ռեժիմի բաղկացուցիչ մասն է, որը պատասխանատվություն է կրում վերջին 5 տարիներին Հայաստանում կատարված ամեն ինչի համար, այդ թվում եւ մարտի 1-ի սպանդի: Որեւէ մեկը որեւէ մեկի չի հրում որեւէ դաշտ, որի ծնունդն է այդ սուբյեկտը: Ես դեռեւս չեմ տեսել այդ տարանջատումը: Ժամանակը ցույց կտա, կտեսնենք:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930