Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ezetop-ի` միջազգային բջջային վճարումների առաջատարներից մեկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ արտերկրում ապրող հայերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանում գտնվող մտերիմների բջջային հեռախոսահամարի հաշվին աշխարհի 20 երկրների ավելի քան 400,000 կետերից և www.ezetop.com կայքից: ezetop ծառայության շնորհիվ նաև միջազգային ռոմինգում գտնվող Orange բաժանորդները կկարողանան լիցքավորել հաշիվը` հենց ճամփորդության ընթացքում: Դրա համար բավարար է ունենալ Visa կամ Master միջազգային քարտ կամ PayPal Հաշիվ:
«Մենք անում ենք ամեն ինչ` մեր բաժանորդներին տրամադրելու պարզ, վստահելի ու հասանելի հնարավորություններ բջջային վճարումները կատարելու համար` լինեն նրանք տանը, թե արտասահմանում: ezetop լուծումը վստահաբար մեծ պահանջարկ կունենա Orange-ի բաժանորդների շրջանում և հատկապես օգտակար կլինի Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ճամփորդող մեր բաժանորդներին», -ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:
«Մենք ուրախ ենք սկսել համագործակցություն Օրանժ Արմենիայի հետ և վստահ ենք, որ այս համագործակցությամբ կաջակցենք բազմաթիվ մարդկանց, ովքեր ապրում են տարբեր երկրներում, սակայն այս կամ այն կերպ կապված են Հայաստանի հետ, ինչպես նաև Orange-ի հազարավոր բաժանորդներին, որոնք ռոմինգում են», ասաց ezetop-ի կոմերցիոն տնօրեն Դավիդ Շեքլթոնը: