Լրահոս
Օրվա լրահոսը

ezetop-ը դառնում է Օրանժ Արմենիայի միջազգային գործընկերը

Հունիս 28,2012 21:34

Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ezetop-ի` միջազգային բջջային վճարումների առաջատարներից մեկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ արտերկրում ապրող հայերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանում գտնվող մտերիմների բջջային հեռախոսահամարի հաշվին աշխարհի 20 երկրների ավելի քան 400,000 կետերից և www.ezetop.com կայքից: ezetop ծառայության շնորհիվ նաև միջազգային ռոմինգում գտնվող Orange բաժանորդները կկարողանան լիցքավորել հաշիվը` հենց ճամփորդության ընթացքում: Դրա համար բավարար է ունենալ Visa կամ Master միջազգային քարտ կամ PayPal Հաշիվ:

«Մենք անում ենք ամեն ինչ` մեր բաժանորդներին տրամադրելու պարզ, վստահելի ու հասանելի հնարավորություններ բջջային վճարումները կատարելու համար` լինեն նրանք տանը, թե արտասահմանում:  ezetop լուծումը վստահաբար մեծ պահանջարկ կունենա Orange-ի բաժանորդների շրջանում և հատկապես օգտակար կլինի Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ճամփորդող մեր բաժանորդներին», ասաց Օրանժ Արմենիայի Վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

«Մենք ուրախ ենք սկսել համագործակցություն Օրանժ Արմենիայի հետ և վստահ ենք, որ այս համագործակցությամբ կաջակցենք բազմաթիվ մարդկանց, ովքեր ապրում են տարբեր երկրներում, սակայն այս կամ այն կերպ կապված են Հայաստանի հետ, ինչպես նաև Orange-ի հազարավոր բաժանորդներին, որոնք ռոմինգում են», ասաց ezetop-ի կոմերցիոն տնօրեն Դավիդ Շեքլթոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել