Ընդամենը հաշված օրեր են մնացել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցաշարի ավարտին: Այսօր Orange-ը, որն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ի պաշտոնական գործընկերն է, անակնկալ մատուցեց ինտերնետի իր ամենահավատարիմ բաժանորդին, որն ընկերության Ինտերնետ Հիմա բաժանորդագրությունը ձեռք է բերել 2009թ. նոյեմբերի 18-ին և մինչ այժմ մեկ օր անգամ չի դադարել օգտվել ծառայություններից: Ի նշան շնորհակալության ընկերության ծառայությունների նկատմամբ վստահության և գնահատականի համար` Orange-ն ինտերնետի իր ամենահատավարիմ բաժանորդին տալիս է անմոռանալի նվեր` որպես պատվավոր հյուր ներկա գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին: Երևանի բնակիչ Կարեն Քալանթարյանը Կիև կմեկնի ոչ մենակ, այլ իր ընտրած անձի հետ միասին:
Orange-ը հպարտ է EURO 2012™-ը հովանավորելու համար: ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցության շրջանակներում Orange-ը և ՈՒԵՖԱ-ը համատեղ ներկայացնում են բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևէ հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է: Այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից օգտվում են Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում: EURO 2012™-ի շրջանակներում նաև Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: