Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն տեսնում պետավտոտեսուչները

Հունիս 28,2012 17:44

Տավուշի մարզպետարանի շենքի մոտով ընթացող այս մեքենան լուսանկարել է իջեւանցի բլոգեր Վահագն Թամրազյանը: Հետաքրքիր է, որ մարզկենտրոնի բանուկ մասում, վաճառքի հայտարարություններով «պարուրված» մեքենային չեն տեսել ճանապարհային ոստիկանները:

Հունիսի 27-ին, ժամը 11-ի սահմաններում «Հայկական ժամանակի» Տավուշի մարզի թղթակից Գագիկ Աղբալյանի հետ, վերջինիս մեքենայով, դատարան էինք գնում, որպեսզի լուսաբանենք Արտակ Նազարյանի մահվան գործով դատը: Միջպետական ճանապարհին, դատարանի նորակառույց շենքի խաչմերուկի մոտ, մեր «Ժիգուլու» վրա «ճակատային գրոհ»-ով սլացավ մի «Նիվա»: Դրա երիտասարդ վարորդը մոտ 50 մ հեռվից մտել էր հանդիպակաց երթեւեկության գոտի եւ այդ կերպ «շրջանցել» իր երթեւեկության գոտում գոյացած փոքր խցանումը: Մի կերպ խույս տվեցինք «Նիվայի» հետ բախումից: Մի քանի րոպե անց, արդեն դատարանի շենքից տեսանք, որ նույն այդ հատվածում, միջպետական ճանապարհով փոթորկի արագությամբ սուրաց արտասահմանյան թանկարժեք մեքենա:

Իջեւանում պետավտոտեսուչները ուշադրություն են դարձնում երթեւեկության կանոնների աննշան խախտումներին՝ չտեսնելով կամ չուզենալով տեսնել բացահայտ եւ կոպիտ խախտումները: Մանավանդ՝ եթե դրանք կատարում են շքեղ մեքենաների տերերը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930