Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման շուրջհամաձայնագրի բանակցությունների երրորդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ԶոհրաբՄնացականյանը: Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի ու արդարադատության նախարարությունների, Ոստիկանության ներկայացուցիչները:
Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջև արդյունավետ աշխատանքի արդյունքում առաջընթաց է գրանցվել 2012թ. փետրվարից մեկնարկած գործընթացում: Ակնկալվում է մոտ ապագայում ավարտին մոտեցնել վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները:
Տեղեկանք: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրերստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով կսահմանվի, որ մի շարք մասնագիտությունների Հայաստանի ներկայացուցիչներ՝ գիտնականներ,ուսանողներ, լրագրողներ, գործարարներ, սպորտի ու արվեստի գործիչներ և այլոք, վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաևնվազեցնել շենգենյան մուտքի վիզաների գինը, ինչպես նաև անվճար դարձնել այն երեխաների ու թոշակառուների համար:
Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրին զուգահեռ Հայաստանի և ԵՄ միջև բանակցվում է նաև հետընդունման (ռեադմիսիայի) մասինհամաձայանագիր, որով կարգավորվելու են ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման հարցերը:
Կարդացեք նաև
Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի շուրջ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է հուլիսի կեսին Երևանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ