Խաղալիք արտադրող խոշոր ընկերություններից մեկը` «Bandai»-ը, իր պահեստներից մեկի հսկողությունը վստահել է փողոցային մի կատվի: Կատվին, որին տվել են Միլի անունը, շրջելուց է եղել պահեստի հարակից տարածքում, երբ խանութի տնօրենը տեսել է նրան: Նկատելով կատվի ուշադրությունն ու հետեւողականությունը` տնօրենը որոշել է հենց նրան կարգել պահեստի հսկիչ: Կատվի պարտականությունների մեջ է մտնում գիշերային շրջայցը պահեստի տարածքով: Որպես վարձատրություն` Միլին ամեն օր ստանում է թարմ միս եւ ձկնեղեն:
Սովորական մարդու աչքը ընդունակ է տարբերել մոտ 160 գույն ,իսկ հմուտ նկարչի աչքը կարող է տարբերել ավելի քան 10.000 գույն և երանգ:
Չինական Մեծ պարիսպը միակ ձեռակերտ կառույցն է, որն անզեն աչքով տեսանելի է լուսնից:
Էյնշտեյնը մինչև 9 տարեկան նույնիսկ չէր կարողանում նորմալ խոսել և նրա ծնողները կարծում էին, որ նա մտավոր հետամնաց է:
Ռոբոտ, որը միշտ կհաղթի Ձեզ հայտնի «չինգա-չունգ» խաղում (Տեսանյութ)
Ճապոնացի ինժեներ Իսիկավա Օկուն ստեղծել է ռոբոտ-սարք, որն պարտադիր, առանց վրիպումի հաղթում է «չինգա-չունգ» խաղի ժամանակ: Մեխանիզմը ստեղծված է այնպես, որ սարքը, նախապես զգալով դիմացինի մատների գործողությունը, անմիջապես կատարում է համապատասխան քայլը:
Անդրանիկ Ջալալյան