Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարում» ծեծված Վահեին արտերկիր տեղափոխելը ռիսկային է

Հունիս 28,2012 17:05

«Հարսնաքարում» մահացու ծեծի ենթարկված զինվորական բժիշկ, ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի առողջական վիճակը դեռեւս ծայրահեղ ծանր է. Վահեն դեռ կոմայի մեջ է: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց  Մուրացանի ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանը:

Ռեստորանում դաժան ծեծի ենթարկված մյուս բժիշկները` կլինիկական օրդինատոր Գարիկ Սողոմոնյանն ու միկրովիրաբույժ Արտակ Բայադյանն արդեն իրենց լավ են զգում, սակայն, թե երբ կարող են նրանց  դուրս գրել հոսպիտալից, Հայկ Անտոնյանը դժվարացավ ասել: Մեր այն հարցին` կարիք կա՞ Վահեին արտերկրի որեւէ կլինիկա տեղափոխել, Հայկ Անտոնյանն ասաց, որ իրենք ամեն հնարավոր բան անում են Վահեի համար, սակայն նրան տեղափոխելը նպատակահարմար չէ եւ շատ ռիսկային է` ելնելով նրա առողջական վիճակից:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները բժիշկներին դաժան ծեծի են ենթարկել` սպորտային հագուստով ռեստորան մտնելու համար: Հարուցված քրեական գործի շրջանակում կա 6 կալանավորված անձ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930