Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության շենքից դուրս գալիս փորձեց փախչել իրեն սպասող լրագրողներից ու քաղաքացիներից: Բայց քաղաքացիների՝ մի փախչեք, պարոն Բեգլարյան, կոչին ի պատասխան՝ նա հետ եկավ ու հարցրեց.« Ո՞վ ա փախնում… ես ուշանում եմ, ասեք»:
Արամի փողոցի կիսակառույց շենքի բնակիչներից մեկը Երեւանի նախկին քաղաքապետից հետաքրքրվեց. «Մեր տների հարցը ո՞նց է լինելու , իմ սեփական բնակարանը քանդել են ու 6 անչափահաս երեխաների հետ հայտնվել եմ փողոցում»: «Ես տրանսպորտի եւ կապի նախարար եմ, տիկին»,- պատասխանեց պարոն Բեգլարյանն ու շրջվեց, որ գնա, բայց իր հետեւից ցուցարարների ՝« Բա ումից ուզենք, ոչ մեկը պատասխան չի տալիս, բա դու էլ էիր, քո քենին ա քանդել» բղավոցներից նորից հետ եկավ ու խնդրեց իր հետեւից չբղավել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ