Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատարանը աչք է փակել նախաքննական մարմնի ապօրինությունների վրա». պաշտպանը ինքնաբացարկ հայտնեց դատարանին

Հունիս 28,2012 16:26

Լուսանկարում՝ պաշտպան Գուրգեն Հարությունյանն ու Աշոտ Էվոյանը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի գլխավորությամբ, սկսվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը օժանդակելու մեջ մեղադրվող վանաձորցի Աշոտ Էվոյանի դատաքննությունը:

Մինչ դատական քննության սկսելը, Աշոտ Էվոյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին:

Նրա պնդմամբ, բոլոր իրավական հիմքերն առկա են` դատավոր Բաղդասարյանին անվստահություն հայտնելու ` բացատրելով, որ վերոնշյալ գործը վարույթ ընդունելու որոշում կայացնելով` դատարանը աչք է փակել նախաքննական մարմնի ապօրինությունների վրա` այդկերպ շարունակելով նախաքննական մարմնի թույլ տված խախտումների շղթան:

«Քննիչը, առանց պաշտպանական կողմին տեղյակ պահելու՝ գաղտնի, քրեական գործն ուղարկել էր Լոռու մարզի դատախազություն, որտեղ էլ այն հաստատվել էր եւ ուղարկվել դատարա»,-ասում է պաշտպան Հարությունյանը:

Նա բացատրում է, որ քննիչը, քրեական գործի նյութերը իրեն չներկայացնելով. խախտել է Քրդատավարության օրենսգրքի պահանջները, ոտնահարել օրենքով երաշխավորված մեղադրյալի պաշտպանության իրավունքն ու դրա ապահովման սկզբունքը, դատարանն էլ՝ անտեսել դրանք:

«Օրենքով որեւէ մեկը իրավունք չունի փաստաբանին զրկել գործի նյութերին ծանոթանալու իրավունքից: Այդ հակաօրինական քայլով ես եւ պաշտպանյալս, ըստ էության, այդպես էլ չծանոթացանք մեղադրանքի հիմքում ընկած փաստերին ու ապացույցներին, զրկվեցինք միջնորդություններ ներկայացնելուց, դրանք բողոքարկելու իրավունքից, այդ թվում՝ նաեւ չծանոթանալով գործի նյութերին՝ մենք չկարողացանք միջնորդություններ ներկայացնել նաեւ գործը դատական քննության նշանակելու նախապատրաստական փուլում»,- քննիչի գործողությունների անօրինականության հետեւանքների մասին է պատմում պաշտպանը՝ նշելով, որ այդ քայլը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Պաշտպանը հույս ունի, որ ինքնաբացարկի միջնորդության ընդունմամբ դատարանը կուղղի իր կողմից թույլ տված իրավական սխալները:

«Հարգելի դատարան, ես հիմա չգիտեմ, ծանր հանցագործության մեջ եմ մեղադրվում, թե միջին ծանրության, միանում եմ իմ պաշտպանի միջնորդությանը, քանի որ ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու գործի նյութերին, դրա համար բողոքել եմ դատախազին, վերջինս պատճառաբանել է, թե ես անհիմն եմ բողոքում»,-դատարանում պաշտպանի միջնորդությանը միացավ նաեւ ամբաստանյալ Էվոյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930