Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը քննարկել են հեռուստատեսության խնդիրներն ու եթերային նոր քաղաքականություն մշակելու հարցը

Հունիս 28,2012 15:59

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն   Մանուկյանը քննարկել են վերջերս մի շարք մտավորականների և հասարակական   կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ՀՀ նախագահին ուղղված   նամակը, որով իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստատեսության   ագրեսիվ, քրեածին և հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:

ՀՀ նախագահը, կարևորելով բարձրացված խնդիրները, դիմել է Հանրային   խորհրդին` իր հովանու տակ առնել հարցը` Հեռուստատեսության և Ռադիոյի   ազգային հանձնաժողովի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով
մտահոգ հասարակական կազմակերպությունների և մտավորականների հետ համատեղ   կազմակերպելով քննարկումներ և մշակել ինչպես Հանրային, այնպես էլ   մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու   ծրագրեր:

Վազգեն Մանուկյանը նշել է, որ հարցը բազմիցս է բարձրացվել Հանրային   խորհրդի կողմից և գտնվում է Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում:   Նա պարտավորվել է մինչև սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ
մեխանիզմներ առաջարկել` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ   իրականացված հանրային քննարկումների հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930