Այսօր ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարներին, ուժային եւ ազգային անվտանգության կառույցների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը:
Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի խնդիրներին` Ա. Գեւորգյանը կարեւորեց, որ Նվեր Պողոսյանի օրոք Գեղարքունիքի մարզում լուծում են գտել մի շարք խնդիրներ: Մեծապես մարվել են նախկինում կուտակված պարտքերը, բարելավվել է տեղական վարչարարությունը:
Կարդացեք նաև
«Ռաֆիկ Գրիգորյանը կառուցողական է ու լավատես, քաջատեղյակ՝ մարզի յուրաքանչյուր խնդրին: Ռաֆիկ Գրիգորյանի հետ հուլիսի 11-ին կհանդիպենք Գեղարքունիքի մարզում, կշրջենք մարզի մի շարք համայնքներում, կքննարկենք հրատապ լուծում պահանջող խնդիրները»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Նվեր Պողոսյանը հանդես եկավ ելույթով` շնորհակալութուն հայտնելով ու բարձր գնահատելով մարզպետարանի աշխատակազմի մասնագիտացած եւ աշխույժ թիմի հետ կատարած 5-ամյա աշխատանքը: Նվեր Պողոսյանը շնորհավորեց Ռաֆիկ Գրիգորյանին` մեջբերելով, որ նրանց ընկերությունը կշարունակվի:
«Ես մարզին ու աշխատակազմին ծանոթ եմ եւ կշարունակվեն արմատացած բոլոր ավանդույթները: Հարաբերություններում հակասություններ չեն լինի, բոլոր խնդիրներն ու հարցերը կլուծվեն բարեկամորեն: Ես նաեւ շնորհակալ եմ հանրապետության նախագահին, մենք կշարունակենք միասին լուծել բոլոր այն խնդիրները, որոնք դրված են երկրի առաջ»,- ասաց նորանշանակ մարզպետը:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ