Մամուլում տարածված տեղեկությունները, թե օրեր առաջ, իրենց մասնագիտական օրվա առթիվ, բուժաշխատողները քեֆ են արել «Հարսնաքար» ռեստորանում, իսկ առողջապահության նախարարը դրա համար բարկացել է՝ այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց հենց նախարար Դերենիկ Դումանյանը. «Նման բան չի եղել, եւ քեֆ չի եղել, եւ եթե քեֆ չի եղել, ինչու պետք է բարկանայի»:
Հարցին, թե ինչու «Հարսնաքարում» ծեծված ՊՆ բժիշկների վերաբերյալ որեւէ հայտարարություն չարեց նախարարը, պարոն Դումանյանը վստահեցրեց, որ պատճառը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չէր. «Պատճառն այն է, որ հայտարարությունները միայն մամուլով չեն արվում, եւ արվում են տարբեր տեղերում: Ես ընդհանրապես գտնում եմ եւ լրագրողներին, եւ բժշկին եւ էլի մարդկանց, չի կարելի նեղացնել իրենց պարտականությունները կատարելիս եւ կատարելուց դուրս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև