Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զգուշացեք հոտավետ խաղալիքներից, վարդագույն երշիկներից եւ թերի մակնշված խմորեղեններից

Հունիս 28,2012 15:40

Խանութներում վաճառվող հացամթերքի 1/3-ը անհայտ ծագման են, քանի որ թերի են մակնշված եւ շատ դեպքերում անգամ արտադրողի անունը նշված չէ: Այս մասին այսօր, «Նոյյան տապան» ակումբում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» մարքեթինգի և մոնիթորինգների բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը: Նրա խոսքերով` անգամ վաճառողն էլ չի իմանում, թե ում արտադրած հացամթերքն է վաճառում եւ թերի մակնշված ապրանքները շատ վտանգավոր են:

Պարոն Հայթյանը ներկայացրեց կասկածելի արտադրությամբ ապրանքների ցանկ, որոնք հայտնաբերել են խանութներում կատարած մոնիթորինգի արդյունքում` «Ա/Ձ Արթուր Այվազյան», «Նրբիկ թրեյդ», «Դան դեսերտ», Ա/Ձ Գրիշա Դարբինյան, «Միրաժ»:

Ըստ պարոն Հայթյանի. «Մենք սրանց մասին բազմիցս գրել ենք, սրանք անբարեխիղճ արտադրողներ են»: Իսկ «Տորթեր Մարինայից», «Ա/Ձ Գագիկ Անտոնյան», «Ռուլետ սերուցքային» ընկերությունների արտադրած խմորեղենները թերի են մակնշված եղել, մինչդեռ տորթերի դեպքում բաղադրության վերաբերյալ առնվազն 11 մակնշում պետք է լինի :

«Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» նախագահ

Մելիտա Հակոբյանի ներկայացմամբ էլ՝ արդեն երկար տարիներ է հացի արտադրման եւ որակի մասին խնդիրը կառավարության հետ քննարկել են, սակայն ոչ մի արդյունքի էլ չեն հասել: Տիկին Հակոբյանի խոսքերով, օրինակ` առաջարկվել է հացի արտադրությունը, ներկայիս պարզ ընթացակարգի փոխարեն, թույլ տալ միայն բարդ ընթացակարգը, որի գոնե շինարարական եւ հիգիենիկ նորմերը խիստ կլինեն. «Հիմա գնում են 22 հազար վճարում են` լիցենզիա ստանում ու հին դեժերը, ով գտնում է` իր տանը կամ պադվալում հաց է թխում: Այսօր անգամ աշխատակիցների սանիտարական գրքույկը պարտադիր չէ: Տեղափոխումն էլ մի խայտառակ ձեւի. նույն մեքենայով համ հաց են տեղափոխում, համ էլ` մարդ, հացն էլ՝ բանանի տուփերում: Իսկ բանանը տեղափոխվում է հատուկ քիմիական նյութերով, որպեսզի շուտ չհասունանա, ու էդ տուփերի հետ մենք դա ուտում ենք»: Բացի այս, տիկին Հակոբյանը նաեւ վստահեցրեց, որ բազմաթիվ հաց արտադրողներ մեծաքանակ բարելավիչներ են օգտագործում:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության» նախագահ Միլետա Արիստակեսյանի ներկայացմամբ էլ` մսամթերքի, հատկապես երշիկեղենի արտադրության մեջ շատերը, որպեսզի ապրանքի ժամկետը երկար լինի, օգտագործում են նատրիումի հիդրիդ, որը քաղցկեղածին է.«Երբ տեսնում եք վառ վարդագույն երշիկներ, ուրեմն` նատրիումի հիդրիդ է օգտագործվել»: Տիկին Արիստակեսյանի խոսքերով` խանութներում վաճառվող, ժողովրդի լեզվով ասած` «սեռի» հացն էլ շատ դեպքերում` համապատասխան ալյուրից չեն պատրաստում. «Մեր մոնիթորինգի արդյունքում պարզել ենք, որ օգտագործում են կամ դոշաբ, դա չարյաց փոքրագույնն է, կամ էլ` գունանյութեր. դրանք սինթետիկ քիմիական նյութեր են»: Այսօր վտանգավոր են նաեւ մանկական փափուկ խաղալիքները, որոնց արտադրության մեջ քիմիական ներկնայութեր եւ արհեստական հումք են օգտագործում: Ըստ տիկին Արիստակեսյանի` եթե խաղալիքից արտահայտված հոտ է գալիս, ուրեմն քիմիական նյութ է օգտագործված եւ պետք չէ փոքրիկի համար դա գնել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930