Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Եթե դուք կարծում եք, որ ՀԱԿ-ը թուլացել է, ապա ոչ դրա արդյունքում»

Հունիս 28,2012 15:20

 ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի իր ելույթում նշել էր, որ յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա` «կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց «Բարգավաճ Հայաստանի» հրաժարումը ուժեղացրե՞ց, թե՞ թուլացրեց Սերժ Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց։ Էլ մեր ուզածն ի՞նչ էր, եւ ինչո՞վ են զբաղված խառնակիչները»:

Այս առնչությամբ Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց` իսկ այս տարիների ընթացքում Կոնգրեսը չի՞ թուլացել` ինչին նա պատասխանեց. «Համենայնդեպս, եթե դուք կարծում եք, որ ՀԱԿ-ը թուլացել է, ապա ոչ դրա արդյունքում, բնական է, ընդդիմությունն այդքան ռեսուրս չունի, հնարավորություն չունի մշտապես մարդկանց քանակն ակտիվ պահելու: Դա բնական է, բայց ես չեմ համարում, որ մենք թուլացել ենք: Երկրում շատ հնարավոր է, որ իրավիճակ փոխվի, եւ դրա արդյունքում մենք կունենանք նորից 2007-ի նախագահական նախընտրական շրջանի ակտիվությունը: Եվ կտեսնեք, որ ընդդիմությունը շարունակում է ուժեղ մնալ, եւ ժողովուրդն էլ չի կարող երես թեքել ընդդիմությունից, քանի որ դժգոհությունը շատ մեծ է իշխանությունից»:

Մեր դիտարկմանը, որ խոսքը միայն շարքային քաղաքացիների մասին չէ, խոսքը ՀԱԿ-ին սատարող առաջնային ակտիվ դեմքերի մասին է, որոնք կամ անջատվել են Կոնգրեսից, կամ պասիվ վիճակում են գտնվում` Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Նաեւ քաղաքական ուժերը ներկայացնող անձերը նույնպես մարդիկ են, որ ժամանակի ընթացքում որոշակի տրամադրությունների փոփոխություններ է լինում, հոգնածություններ է լինում: Ես մասնակցում եմ քաղխորհրդի նիստերին եւ տեսնում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մեզ հետ շուրջ 5 տարի պայքարի մեջ են, նույն տրամադրվածությամբ շարունակում են պայքարել: Մենք ժողովրդավար կառույց ենք եւ բնականաբար, երբեմն լինում են կարծիքների տարբերություն, որը միանգամայն ողջունելի է»:

Մեր հարցին` Դուք մտածում եք, որ հետագայում հնարավոր է նո՞ր ուժեր միանան ՀԱկ-ին` Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց` «Իհարկե»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930