Տրանսպորտի եւ կապի նախարարԳագիկ Բեգլարյանին կառավարության շենքի մոտ ոչ միայն լրագրողներն, այլեւ քաղաքացիներն էին սպասում: Նրան տեսնելով, քաղաքացիները վազեցին հետեւից ու իրար հերթ չտալով՝ սկսեցին իրենց հարցերը տալ: Նախարարն էլ հորդորեց իր հետեւից վիրավորական արտահայտություններ չանել. «Երբ որ դուք ասեցիք՝ հարց ունեք, ես կանգնեցի, ես մտա, դուռը չփակված , ձեր վատ արտահայտությունը լսեցի»: Ցուցարար Սոնա Մաղաքյանն էլ պարոն Բեգլարյանին պատասխանեց, թե վիրավորական արտահայտության համար իրենց կսպաներ: «Մենք երբեք ոչ մարդ ենք սպանում, ոչ էլ ուզում ենք սպանել»,- պատասխանեց նա:
Սոնա Մաղաքյանն Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց՝ Արամի 72-80 հասցեի նորակառույցում ինքը կամ իր եղբայրը տուն ունե՞ն: Նախարարի «ոչ»-ից հետո, Ս. Մաղաքյանը խոստացավ հաջորդ հինգշաբթի փաստաթղթերով գալ կառավարության շենք ու նախարարին երես-բերես անի. «Եղբոր կինը երկու տուն սարքել-կպցրել է… »:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ