Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունիսի 18-ին Փարիզում կայացած հանդիպմանժամանակ նոր առաջարկներ չեն հնչել։
«Մենք հիմնականում քննարկել ենք քայլերը, որոնք մեզ թույլ կտային շարունակել բանակցությունների գործընթացը», – 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանի արտգործնախարարը վերստին պնդել է, թե ստատուս քվոն «անընդունելի տարբերակ է», եւ հայտնել, որ հուլիսի կեսերին նախատեսվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան։
«Մենք կցանկանայիք հայտարարել, որ գործընթացը գտել է իր լուծումը, հայկական զինված ուժերը ազատել են օկուպացված տարածքները, եւ փախստականները վերադարձել են իրենց բնակության վայրերը», – հայտարարել է Մամեդյարովը։
Կարդացեք նաև
Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է նաեւ, թե Հայաստանը շահարկում է ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը` «անտեսելով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների իրավունքները»։
«Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չի նշանակում Ադրբեջանի տարածքի օկուպացում», – հայտարարել է Մ«ամեդյարովը։
«Ազատություն» ռադիոկայան