«Ա1+»-ի հետ զրույցում այսօր Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը, որ « Հարսնաքարի» միջադեպի գործով կալանավորվածների մեջ կան ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հիշեցնենք, որ « Ա1+»-ին տված հարցազրույցում Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը հայտարարել էր, թե Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը չի մասնակցել «Հարսնաքարի » միջադեպին : Այսօր, մեր հարցին, թե տեղեկություններ կան, որ կալանավորվածների մեջ ՀՀԿ-ական պատգամավորի թիկնազորի անդամներ կան, ոստիկանապետը պատասխանեց. «Իհարկե կան: Առաջին օրը ինֆորմացիան այդպիսին էր, վերցրեցինք նրանց, ովքեր դեպքի ժամանակ մասնակցել էին, քննության ընթացքում պարզվեց, որ նրանք էլ են, միանգամից կալանավորեցինք: Մենք առաջին օրը հնարավորություն չենք ունեցել միանգամից կարծիք կազմել, թիկնազորից էլ կան, այո» :
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև