Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետ խանութներ կարող եք այցելել հայկական էլեկտրոնային փողով

Հունիս 28,2012 14:52

էլեկտրոնային փող թողարկող «Իդրամ» ընկերության ներկայացուցիչներն այսօր, «Հենարան» ակումբում, ներկայացրին այս շուկայի նորամուծությունները: «Իդրամ»-ը, համագործակցելով «Պրոմեթեյ» բանկի հետ, թողարկել են Մաստեր-Ստանդարտ քարտեր, որոնք ապահովում են էլեկտրոնային փողերի փոխանցումները:

Ըստ «Իդրամ»-ի պատասխանատուների, Էլեկտրոնային փողը դա վճարման միջոց է` ինտերնետի, բջջային հեռախոսի միջոցով: Հաճախորդը «Իդրամ»-ի կայքում գրանցվելուց հետո ունենում է վիրտուալ հաշիվ, ապա, այն լիցքավորելով տերմինալների, բանկային փոխանցումների եւ այլ եղանակներով, հնարավորություն ունենում ցանկացած օր եւ ժամի կատարել կոմունալ վճարումներ, վարկերը մարել, խանութներից առեւտուր անել: Բացի այդ, աշխարհի ցանկացած կետից կարող են կանխիկացնել իրենց վիրտուալ հաշվի գումարը:

«Իդրամ»-ի տնօրեն Գայանե Ստեփանյանի տվյալներով, ներկայումս 40-50 հազար գրանցված հաճախորդ ունեն, որոնցից ակտիվն են 4-5 հազարը:

Էլեկտրոնային փողը քարտային վճարումներից տարբերվում է նրանով, որ այս դեպքում բանկում հաշիվ բացելը պարտադիր չէ, հաշվի լիցքավորման մեթոդները ավելի շատ են, անվտանգության մակարդակն ավելի բարձր է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930