Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկն արտասվել է ռուսաց լեզվի բանավոր քննության ժամանակ

Հունիս 28,2012 14:40

Aravot.am-ն այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում էր. դիմորդները բանավոր քննություն էին հանձնում ռուսաց լեզվից: Այն շարունակվելու է եւս երկու օր:
Ռուսաց լեզվի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Լիլի Բալասանյանն ասաց, որ այսօրվա քննական օրը դեռ ոչնչով չի ուրախացրել իրենց, սակայն  դեռ սպասում են լավագույն դիմորդին. «Միավորները շատ ցածր են, առավելագույնը` դեռ 15-ն է: Հույսով եմ, որ այս շրջանավարտների մեջ կգտնվեն երեխաներ, ովքեր կունենան դրական վերաբերմունք ռուսաց լեզվի նկատմամբ: Կա բավականին լուրջ լեզվական խնդիր. երեխան չի ճանաչում հոլովները: Կարծում եմ՝ նրանք ընդունվելով բուհ, կձգտեն գերազանց տիրապետել լեզվին»:
Այս տարի հարցաթերթիկները մի փոքր դժվարեցվել են: Դրանցում ընդգրկված երկու հարց գրականությունից է, մեկը` քերականությունից: Ըստ Բալասանյանի, անցյալում նկատելի է եղել` երեխաները քննությանը ներկայացել են անգիր արած. «Դրա համար էլ որոշեցինք դժվարեցնել հարցերը»:
Դիմորդ Ելենա Բուռնությանը ցանկանում է ընդունվել ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետ: Մինչ այժմ քննությունները հանձնել է հաջող եւ հուսով է` ռուսաց լեզվի բանավոր քննությունը նույնպես լավ կհանձնի:
«Պատրաստվել եմ իմ ուժերով, ոչ-մի կրկնուսույցի չեմ դիմել»,- ասում է Ելենան:
Իսկ դիմորդներից մեկը, ով ստացել էր 14 միավոր, դժգոհ էր իր գնահատականից: Նա արտասվում էր հենց քննասենյակում եւ փորձում էր համոզել հանձնաժողովի անդամներին, որպեսզի հնարավորություն տրվի բարձրացնել իր միավորը:
Aravot.am-ը փորձեց զրուցել նրա հետ, սակայն աղջկա լարվածության պատճառով` չստացվեց: Լիլի Բալասանյանի հավաստիացմամբ, աղջիկը շատ վատ է խոսել ռուսերեն ու ցանկացել է համալսարան ընդունվել անվճար. «Գրավորից ստացել է 17 բալ: Դա խոսում է այն մասին, որ երեխան բավականին լուրջ է պատրաստվել եւ ձգտում ունի: Ես փորձեցի նրան հանգստացնել, որ ընթացքում կսովորի եւ կանցնի անվճար, սակայն համոզված եմ, որ անվճարի համար պայքարող երեխաները պետք է քննության մտնեն մաքսիմալ գիտելիքներով»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930