Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովագրում են, որպեսզի բուժումը միայն հարուստներին հասանելի չլինի (Տեսանյութ)

Հունիս 28,2012 14:22

ԱՊՊԱ-ի ներդրումից որոշ ժամանակ անց լուրեր շրջանառվեցին, թե մեր երկրում ավտովթարների բարձր ցուցանիշի պատճառով ԱՊՊԱ-ն չի կարողանում տակից դուրս գալ եւ ապահովագրական ընկերությունները սկսել են «մինուսով» աշխատել: Այսօր առողջապահության պատասխանատուները սկսել են խոսել առողջության պարտադիր ապահովագրությունից: Aravot.am-ը ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց, արդյոք առողջությունն ապահովագրող ընկերությունները կկարողանա՞ն նման բեռի տակ մտնել, հատկապես` հաշվի առնելով, որ մինչ այս առողջապահական ծառայությունները հասանելի չեն եղել բնակչության համար, ինչի պատճառով էլ մարդիկ առողջական լուրջ խնդիրներ ունեն:

«Մինչեւ գների եւ վճարումների հաստատումը, մեծ գործընթաց է տեղի ունեցել ապահովագրության ընկերության եւ կառավարության միջեւ: Բացի այդ, քանի որ գիտենք, որ սա առաջին տարին է՝ կառավարությունն իր որոշման մեջ կետ ընդունեց, որ 3 ամիսը մեկ ինքն անդրադառնում է եւ տեսնում է՝ ինչպես է գործընթացը գնում, այսինքն` եթե կան դժվարություններ, կարողանա ճիշտ շտկումներ իրականացնի: Այդ խնդիրները կարող են առաջանալ թե’ ծառայություն մատուցողների, թե’ վճարողների եւ թե’ օգտվողների կողմից: Սա առաջին տարին է եւ շատ պատասխանատու տարի է: Սրանից է կախված, թե ինչպես մենք կշարունակենք: Առայժմ ունենք ֆանտաստիկ արդյունքներ»,-ասաց պարոն Բաբլոյանը:

Այսօր «Հենարան» ակումբում նա փաստեց, որ այսօր մեր բնակչությունը մատչելի առողջապահական ծառայությունների կարիք ունի, իսկ նոր տեխնոլոգիաներով բուժումը միայն հարուստներին է հասանելի:

Արա Բաբլոյանի տվյալներով, արդեն 10 հազար մարդ օգտվել է պետական ծառայողների համար նախատեսված ապահովագրությունից, որոնցից 150-ը սրտի թանկարժեք վիրահատության է ենթարկվել: Առայժմ պարզ չէ, թե մասնավոր հատվածի համար հստակ երբվա՞նից կսկսի գործել պարտադիր ապահովագրությունը, պարզ չէ նաեւ, թե ապահովագրության գումարի որքան տոկոսն է տալու գործատուն, որքանը` աշխատակիցը:
Aravot.am-ի հարցին, թե կառավարության նոր ծրագրով առողջության ապահովագրության մասին գրեթե ոչինչ ասված չէր, այսինքն` իրատեսական չե՞ք համարել, որ առաջիկա 5 տարիների ընթացքում առողջության ապահովագրոթյունը կներդրվի, պարոն Բաբլոյանի պատասխանը` տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930