Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը հանդիպել է նաեւ Ադրբեջանի ներկայացուցչի հետ

Հունիս 28,2012 14:14

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ձեռնպահ մնաց նախօրեին իր եւ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ հանդիպումը մանրամասնելուց. «Ես կարող եմ ասել, որ այս հանդիպումները օգտակար են, ու կարծում եմ, որ ե’ւ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ե’ւ ես մշտապես կհանդիպենք ԽՎ նախագահի հետ, որովհետեւ ԵԽԽՎ նախագահի հետ կարծիքների փոխանակումն ընդհանրապես օգտակար է: Որեւէ կոնկրետ պայմանավորվածություններ չեն եղել, կոնկրետ հարցի շուրջ քննարկում` նույնպես: Դա մասնավոր, շատ անկեղծ հանդիպում էր, որտեղ մենք քննարկել ենք շատ հարցեր, եւ ամենակարեւորը, ինչին մենք հանգել ենք, այն է, որ պետք է շարունակել այսօրինակ հանդիպումները:Կարծում եմ, դա օգտակար է, որպեսզի այն տարակարծությունները, որոնք կան հայ եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ` կարողանանք հարթել, իրար ավելի մոտենալ:

Անկեղծ ասած, մենք եւ մեր նախագահները` ե’ւ պարոն Սերժ Սարգսյանը, ե՛ւ պարոն Ալիեւը, եթե հիշում եք` Սոչիում փաստաթուղթ ստորագրեցին, որի վերջին կետում անհրաժեշտ էր համարվել ավելի սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ` նկատի ունենալով մտավորականներին, պատգամավորներին: Կարծում եմ, դա չափազանց կարեւոր է, եւ մենք դա պաշտպանում ենք: Առանց նման, այսպես կոչված, հանրային շփումների` մեր դիրքորոշումները մոտեցնելն անհնարին կլինի, իսկ ԵԽԽՎ-ն դրա համար հիանալի հարթակ է, որովհետեւ այստեղ աշխատում են ժողովրդի ներկայացուցիչներ»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930