Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծում է նա, ով ծեծվել է

Հունիս 28,2012 13:44

Այսօր ընտանեկան բռնությունների մասին  խոսեցին  հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ու իրավաբան Մարիաննա Եղիազարյանը:

Ըստ հոգեբանի՝ 2008 թվականից սկսած՝ շատ է խոսվում ընտանեկան բռնությունների մասին, եւ որքան շատ ենք խոսում, այնքան ավելի շատ են բացահայտվում այդ չարաբաստիկ դեպքերը: «Հայկական ավանդական ընտանիքներում շատ են բռնությունները, հաճախ կանայք զոհ են դառնում ոչ միայն ամուսնու, այլեւ սկեսուրի կողմից»,-նշեց հոգեբանը, ավելացնելով, որ որոշ կանայք  էլ իրենց հանդեպ իրականացված բռնությունը  բնութագրում են հետեւյալ կերպ. «ծեծում է՝ ուրեմն սիրում է»: Կան նաեւ բռնության ենթարկված տղամարդիկ, ասում է հոգեբանը՝ ավելացնելով, որ բռնության ենթարկված կանանց ընտանիքում պահում է երեխաների գործոնը: Հանուն երեխաների համակերպվում են զոհի դերի հետ. «Ընտանիքը որպես համակարգ դիտարկելուց, չենք խրախուսում այն, որ բռնությունը հաղթահարելու համար մարդիկ պետք է դադարեն միասին ապրել: Հաճախ ավելի վատ վիճակում գտնվում է հենց բռնությունն իրականացնողը, իսկ վերջինի՝ մանկության տարիները վելուծելիս հասկանում ենք, որ նա եւս եղել է բռնության զոհ: Կան նաեւ դեպքեր, երբ տղամարդիկ են բռնության ենթարկվում, սակայն մեր երկրում բռնության ենթարկված կանայք են շատ: Իսկ երեխան, որը մեծանում է այդպիսի ընտանիքում, նույնանում է կա՛մ բռնացող, կա՛մ հանդուրժող ծնողի հետ, հետագայում դառնալով կամ բռնություն գործադրողի զոհ, կամ՝ բռնություն գործադրող։ Ամեն դեպքում՝  փորձը ցույց է տվել, որ ծեծում է նա, ով ծեծվել է»:

Եղիազարյանն էլ նշեց, որ  մինչ օրս չունենք ընտանեկան բռնության դեմ օրենք: Ըստ նրա՝ «Ընտանեկան  բռնությունը  չի կարելի նմանեցնել, հավասարեցնել ծեծի ենթարկելու կամ սեքսուալ բռնի գործողություններ իրականացնելու հետ, որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքով: Այդ կերպ՝ անհարկի շատացվում է քրեական հացագործություն կատարած անձանց թիվը, եւ մեղադրանքն առաջադրվում է ոչ այն հիմքով, որը կա իրականում»: Իրավաբանի հաղորդմամբ՝ օրինակ Ֆրանսիայի Սենատը այս նախագիծն է ընդունել, եթե ամուսիններից մեկն ընտանիքում վիավորական խոսք է ասում մյուսի հասցեին՝ ենթարկվում է վարչական պատասխանատվության. «Այս առումով Ֆրանսիան լուրջ քայլեր է ձեռնարկել, նրանք նույնիսկ ընտանեկան բռնության գործերով մասնագիտացած դատավորներ  ունեն»:

Մեհրաբյանը նաեւ ասաց, որ մեր երկրում բռնության ենթարկված կանանց շատ քիչ տոկոսն է դիմում ոստիկանություն: Ծեծված կանանց հետ աշխատելիս էլ հիմնականում առկա է լինում տղամարդու կողմից ալկոհոլ օգտագործելու  գործոնը. «Հոգեբանական իմաստով՝ զոհը շատ հաճախ նստած է տղամարդու մեջ  ու հենց այն տղամարդու, որը բռնություն է կատարում:

Ծեծող տղամարդը հիմնականում ընդհատակի տղամարդն է լինում»:

Եղիազարյանն էլ հավելեց՝ չնայած պաշտոնական տվյալներ չկան, բայց հասարակական կազմակերպություններից մեկի ուսումնասիրության համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ հայ կին ընտանեկան բռնության զոհ է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930