Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջին մի քանի տարում մարդիկ նախընտրում են հանգստանալ Անթալիայում

Հունիս 28,2012 13:41

 

Արդեն ավարտվում է ամռան առաջին ամիսը, և ճիշտ ժամանակն է մեկնել հանգստի: Ծով, արև, լավ տրամադրություն… Ի՞նչ է պետք ամառային հանգստի համար: Իսկ որտե՞ղ են ցանկանում հանգստանալ մեր համաքաղաքացիները: Տարբեր բնագավառի մարդկանցից փորձել է ճշտել «Առավոտ երիտասարդականը».

Դերասան Երվանդ Ենգիբարյանը նախընտրում է հանգստանալ Թուրքիայում. «Ամեն տարվա պես այս տարի ևս կմեկնեմ Թուրքիա», – ասում է նա:  Դեղագործ Նորա Հարությունյանն էլ Վրաստան է գնալու, ասում է՝ ես ամեն ամառ Վրաստանում եմ հանգստանում, այնտեղ են հարազատներս, ընկերներս, ու ճիշտ ժամանակն է և՛ նրանց այցելելու, և՛ հանգստանալու համար: Իրավաբան Արմեն Արմոս Մարտիրոսյանի համար հանգստանալ հասկացությունը փոքր-ինչ հարաբերական է. «Հավանաբար տարբեր գիտական ծրագրեր իրականացնելիս կհանգստանամ ՀՀ-ում, Արցախում և հավանաբար նաև Հայաստանից դուրս», – նշում է նա: Բանաստեղծ Գևորգ Թումանյանն էլ Ծաղկաձորում է հանգստանալու՝ գրողների ստեղծագործական տանը: Պարուհի Մարինե Արզումանյանը նախընտրում է Թուրքիայում  հանգստանալ, թե ինչու՞ հենց Թուրքիա, նա ժպտաց ու չկարողացավ պատասխանել, հետո ասաց. «Դե ուղղակի ուզում եմ Թուրքիա գնալ, և հետո ծով շատ եմ սիրում»:

Թուրքիայում հանգստանալու որոշում են կայացրել նաև մեր համաքաղաքացիներից շատերը, դա պարզ դարձավ իհարկե մեր անցկացրած հարցումների արդյունքում, բայց դրա հետ մեկտեղ մեր համաքաղաքացիները դժգոհում էին տուրիզմի գներից: «Առավոտ երիտասարդականը» որոշեց այցելել Երևանի տուրիստական ընկերություններ՝ պարզելու արդյո՞ք հանգստի մեկնելն այս տարի այդքան թանկ է, որքան պնդում են մարդիկ:

«Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի փոքր-ինչ թանկացել է Թուրքիա մեկնելը, քանի որ այս տարի շատ տեղեր թռիչքները հանվել են, մի քանիսն են մնացել», – ասաց տուրիստական ընկերության մենեջեր Քրիստինա Կոտանովան, դա էին փաստում նաև գրեթե բոլոր տուրիստական գործակալությունները, մենեջերների խոսքով՝ վերջին մի քանի տարում հատկապես մարդիկ նախընտրում են հանգստանալ Անթալիայում, հետո նոր ամենապահանջվածների շարքում Իսպաանիան է, Շրի Լանկան… Իսկ ընդհանուր առմամբ գնային աճ է նկատվում այս և նախորդ տարվա համեմատությամբ՝ բոլոր ուղությունների դեպքում: Նրանց խոսքով՝ աճ է նկատվել նաև արտերկրում հանգստանալ ցանկացողների շրջանում:

                                                                                                    Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930