Մի քանի ռուս նկարիչներ սուրճի հատիկներից պատրաստել են գեղեցիկ կնոջ պատկեր մի գավաթ սուրճով: Այս մասին իմանում ենք The Telegraph-ից: Նկարը իր չափսերով սահմանել է համաշխարհային ռեկորդ:
Այն ցուցադրության է հանվել Գորկու անվան զբոսայգում, որպեսզի բոլոր անցորդները կարողանան տեսնել այն և գնահատել: Նկարիչները այն անվանել են «Զարթոնք»:
Նախորդ ռեկորդ սահմանած նկարի մակերեսը եղել է 25 քառ/մ, իսկ այս
պատկերի ընդհանուր մակերեսը 30 քառ/մ է, որը պատրաստելու համար օգտագործվել է 180 կիլոգրամ սուրճ կամ 1 միլիոն սուրճի հատիկներ:
Քրիստինա Միրզոյան