Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ գրասենյակի ղեկավար. Հայաստանը ԽՍՀՄ կրթական համակարգի հածանավն է եղել (Տեսանյութ)

Հունիս 28,2012 13:20

Այսօր, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում տեղի ունեցավ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության` Հայաստանի կողմից պաշտոնական ստանձնման արարողությունը:

Պաշտոնական այցով արտերկրում գտնվող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը հայտնեց, որ Բոլոնիայի գործընթացի՝ հուլիսի 1-ից ստանձնելիք քարտուղարությունը պատվաբեր է Հայաստանի համար. «Մեր կրթական համակարգը նախկինում չի իրականացրել նման աննախադեպ գործընթաց: 2015թ-ին Հայաստանում տեղի կունենա Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների համանախագահների գագաթնաժողովը, որին Հայաստանը հայտ էր ներկայացրել՝ բավարար համարելով իր ֆինանսական եւ մարդկային ռեսուրսները: Ապրիլից մինչ այսօր կառավարությունն իրականացրել է բոլոր նախապատրաստական աշխատանքները»: Տիկին Հարությունյանը հավելեց, որ Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձնումը Հայաստանին կտեղափոխի եվրոպական կառույցների հետ համագործակցության նոր հաթակ եւ կնպաստի բուհական համակարգի զարգացմանը:

ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան նշեց, որ Եվրոպական կրթական տարածում Հայաստանի ներգրավվածությունը նպաստում է ուսումնական հաստատությունների մրցունակության բարձրացմանը. «Tempus» ծրագրի շնորհիվ բուհերը հնարավորություն ունեն բարելավել իրենց վարչական կառուցվածքը եւ նոր ուսումնական ծրագրեր իրականացնել: Գտնում եմ, որ Հայաստանը բավարար կարողություներ ունի՝ եվրոպական կրթական տարածքի հետ փորձի փոխանակման համար »:

ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյանկի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեի խոսքով՝ կրթական ոլորտում Հայաստանն արդեն իսկ երկարամյա փորձ ունի. «Բրյուսելում աշխատելու ժամանակ գործընկերներիցս մեկն ասաց, որ Հայաստանը ԽՍՀՄ կրթական համակարգի հածանավն է եղել, իսկ այժմ բարեփոխումների նոր փուլում է: Հայաստանի իշխանությունները ցույց են տվել իրենց նվիրվածությունը կրթական ոլորտի զարգացմանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930