Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյան. «Եթե դու քո տեսակով իրենց նման չես, արդեն դուրս ես մնում նրանց շրջանակից»

Հունիս 28,2012 12:19

Հատված երգչուհի Լիլիթ Պիպոյանի հարցազրույցից:

– Երկար տարիներ երգարվեստում եք, բայց, ցավոք, քիչ տեսահոլովակներ ունեք, եթերում էլ հաճախակի չեք երեւում

– Դա այնքան ծեծված ու հոգնեցնող թեմա է, անիմաստ է խոսել դրա մասին, միեւնույն է, բան չի փոխվելու։ Ես կարող եմ իմ մասին ասել, որ այս ընդհանուր ընդունված նեղ հոսանքի մեջ չեմ։ Իսկ ով ընդհանուր հոսանքի մեջ չէ, դուրս է մնում, որովհետեւ ոչ մի օգնություն չեմ ստանում, ամեն ինչ ինքս եմ անում։ Եթե դու ընդհանուր պաշտոնապես հաստատված տեսականուց մի քիչ տարբեր ես, ուրեմն դու այլեւս Հայաստանում չես կարողանում քո գործը շարունակել։ Շուկան փոքր է, հնարավորությունները՝ նույնպես։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այսօրվա երաժշտական շուկան ողողված է ռաբիս, զզվելի, անճաշակ ու ինչ-որ վավաշոտ երանգավորմամբ կատարումներով, ինչն անտանելի է, ես դա չեմ լսում։ Եթե դու քո տեսակով իրենց նման չես, արդեն դուրս ես մնում նրանց շրջանակից, ու քեզ էլ չեն հրավիրում պետական համերգներին, համահայկական համերգներին, որոնցով հայ երգարվեստը ներկայանում է Հայաստանի սահմաններից դուրս։ Ես գտնում եմ, որ շատ հայկական երգչուհի եմ, բայց այդ համերգների կազմակերպիչներն ինձ չեն համարում իրենցը։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930