39-ամյա Վահան Ղազարյանը 2002 թվականից մինչեւ 2007 թվականը աշխատել է «Իրավունք» թերթում։ Ավելի որոշակի՝ նա եղել է Հայկ Բաբուխանյանի անձնական վարորդն ու թիկնապահը։ 2007 թվականից Վահանն այլեւս չի աշխատել Բաբուխանյանի մոտ, սակայն նրանից երիտասարդը դեռեւս վերջնական չի ազատագրվել։ Ավելին՝ «նախկին շեֆը» հիմա էլ բացահայտ սկսել է ահաբեկել Վահանին։ «ՉԻ» հետ զրույցում Վահանը պատմեց.
– Անցյալ տարի գործի եմ անցել «Իրավունք»-ի շենքի առաջին հարկում գտնվող տաքսի սերվիսում՝ որպես տաքսու վարորդ։ Անցյալ տարի նոյեմբերից աշխատում եմ այդտեղ։ Իմ՝ աշխատանքի ընդունվելուց մի քանի օր հետո տաքսի սերվիսի տնօրենն ինն ասաց. «Բաբուխանյան Հայկր չի ուզում, որ դու էստեղ աշխատես, բայց ես ասել եմ, որ ես ու Դուք իրար հետ ի՞նչ կապ ունենք, ես գիտեմ ձեր մոտ ինչ ա եղել, բայց էս մարդն իմ ընկերն ա, նորմալ տղա յա. պետք ա աշխատի»։ Դրանից հետո նա անընդհատ տաքսի սերվիսի տիրոջը կոպտել ու հաճախ զզուշացրել է, թե «Հանի իրան աշխատանքից, թող ստեղ չերեւա»: Արդեն այս տարի՝ ընտրություններից մի տաս օր առաջ, նա ասում է տաքսի սերվիսի տնօրենին. «Ես իրեն պետք է վնաս տամ, նայի դրանից դու էլ չտուժես, այսինքն՝ գործից հանի»։ Էդ տաքսու տերն էլ ինձ պատմեց, որ Բաբուխանյանը սենց–սենց բան ա ասել, եւ ես վախենում եմ քո համար եւ իմ համար, դրա համար էլ գնա։
– Ո՞ր տաքսի սերվիսի մասին է խոսքը։ Կասե՞ք։
– Արարատ 73:
Կարդացեք նաև
– Շենքը Հայկ Բաբուխանյանի սեփականությո՞ւնն է, եւ տաքսի սերվիսի տնօրինությունը այդ շենքում վարձակա՞լ է:
–Ոչ։ Ոչ։ Տաքսի սերվիսի տնօրինությունը վարձակալել է այդ տարածքը, եւ այն Հայկ Բաբուխանյանի հետ որեւէ կապ չունի: Ես էլ, որ երկար տարիներ
աշխատել եմ Հայկի մոտ՝ շենքի երկրորդ հարկում է խմբագրությունը, էդ տիրոջ հետ ընկերացել եմ, մտերիմ, ջերմ հարաբերություններ են եղել այդ մարդու հետ։
– Իսկ ի՞նչը կարող է լինել Հայկ Բաբուխանյանի արարքի պատճառը։
– Երբ կուսակցությունը խառնվեց իրար, եւ այն բաժանվեց երկու մասի, ես գտա, որ ինքը ճիշտ ուղու վրա չէ եւ կեղծ է աշխատում, այդ ժամանակ անցա Հրանտ Խաչատրյանի կողմը։ Դրանից երեւի նա վիրավորվել է։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»