Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. «ՀՅԴ շարքերը չեն ենթարկվելու կենտրոնական կոմիտեի որոշմանը»

Հունիս 28,2012 11:15

Հատված ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հարցազրույցից։

– Այստեղ տեղեկություններ կան, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եկել է Ղարաբաղ եւ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, առանց Ղարաբաղի դաշնակցականների հետ խորհրդակցելու, հայտարարել է, որ ՀՅԴ-ն Բակո Սահակյանին է սատարելու, ինչից հետո տեղի դաշնակցականները հայտարարել են, որ դուք եք իրենց թեկնածուն։ Դա ի՞նչ պատմություն է, ովքե՞ր են ձեզ սատարում։

Ինձ սատարում է ժողովուրդը, դա ամենակարեւորն է։ Իսկ Դարաբաղի դաշնակցության կենտրոնական կոմիտեն որոշում էր կայացրել, որ չսատարի ոչ մեկին, այսինքն՝ լինի չեզոք, բայց անցավ մի քանի օր, եւ Հրանտ Մարգարյանը երբ հայտնվեց Ղարաբաղում, թե հիմա ում հետ հանդիպեց,

թե՝ Բակո Սահակյանի հետ, թե՝ ինչ, դրանից հետո նրանք որոշում են կայացրել, որ սատարելու են գործող նախագահին։ Բայց որոշման մեջ գրված է, որ գործող նախագահի թե՛ արտաքին, թե՛ տնտեսական, թե՛ կադրային քաղաքականության հետ իրենք ահագին անհամաձայնություններ ունեն։

Կենտրոնական կոմիտեի որոշման մեջ մեկը մյուսին հակասող բաներ կան։

– Այսինքն, հիմա ներքին կարգով են ձեզ սատարելու։

– Ներքին կարգով դաշնակցության անդամների  մեծամասնությունը, իհարկե,

իրենց քվեն ինձ են տալու։ Ճիշտն ասած, եթե անկեղծ եք ուզում իմանալ, շարքերը չեն ենթարկվելու կենտրոնական կոմիտեի որոշմանը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930