Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գաղտնիքներ չեն մնացել

Հունիս 28,2012 10:31

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ աշնանը քաղաքական դաշտում սպասվում են վերադասավորումներ: Ինչ-որ բան իսկապես սպասվում է, քանի որ փետրվարին նախագահական ընտրություններ են, և բնական է, որ քաղաքական ուժերն արդեն աշնանից կսկսեն դիրքավորվել դրանց ընդառաջ: Սակայն ի՞նչ վերադասավորումների մասին կարող է լինել խոսքը, եթե ներկայումս ձևավորված է մի ստատուս քվո, որը ըստ էության չի թողնում հավելյալ վերադասավորումների տեղ:

Վերադասավորման երկու տարբերակ կա՝ կամ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների միասնական շտաբից բացի, այս անգամ նաև միասնական թեկնածու են ձևավորում, կամ էլ «Բարգավաճ Հայաստանը», այսպես ասած, այլընտրանքից վերադառնում է իշխանության և հայտարարում է Հանրապետականին սատարելու մասին: Վերադասավորման այլ տարբերակ կարծես թե չի մնացել, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության դաշտում: Այս երկու կուսակցությունները կամա, թե ակամա, համաձայնեցված, թե պատահաբար այնպես են սեղմել դաշտը, այնպես են այն կոնսպեկտավորել, որ այլ տարբերակների համար որևէ հնարավորություն կարծես թե չի մնացել, և վերադասավորումները կախված են նրանից, թե ինչի շուրջ և մինչև ինչքան կպայմանավորվեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, և ինչ չեն կարողանա կիսել: Ըստ դրա էլ աշնանը կձևավորվի քաղաքական գործընթացների առանցքային տրամաբանությունը:

Այնպես որ, խորհրդարանական ընտրություններից հետո արդեն նախագահական ընտրություններում կարծես թե մեծ գաղտնիքներ առանձնապես չեն մնացել:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930