Լրահոս
Օրվա լրահոսը

Թերությունների այն ծավալը, որը ներկայացրել է ԵԱՀԿ-ն, իրավունք չպիտի տար ընտրությունները օրինական համարել

Հունիս 28,2012 10:14

ԵԱՀԿ-ն հրապարակեց խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը, որը պարունակած գնահատականներով, բացարձակապես չի տարբերվում նախնականից: Սակայն այն ընդհանրական մոտեցումը, որը դրսևորել են այս զեկույցը կազմողները, վիրավորանք է ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև ողջ ժողովրդի նկատմամբ:

Օրինակ, ինչպե՞ս հասկանալ, որ մի կողմից նշում են, թե ընտրություններն անցել են «բարեփոխված օրենսդրությամբ», իսկ մյուս կողմից` ընդգծում, որ«որոշ ուժեր» չարաշահել են վարչական ռեսուրսը, սահմանափակել մարդկանց ընտրության ազատությունը, ընտրողների նկատմամբ սպառնալիքներ կիրառել ու էլի հազար ու մի նման բաներ, և դրանք համարել

Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում: Խախտումների ու թերությունների այն ծավալը, որը ներկայացվում է, ընտրությունների նկատմամբ հանրային վստահության դեֆիցիտի մասին վկայող իրողությունների թվարկումն ու ներկայացումը այս ժողովրդին հարգող որևէ կազմակերպության իրավունք չպիտի տար ընտրությունները օրինական համարել: Որովհետև ստացվում է, որ մեր դեպքում նույնիսկ  ձեռքբերում է, որ կարողացել ենք առավելապես խաղաղ քարոզարշավ անցկացնել: Բայց մի՞թե այս վերաբերմունքի համար մեղավոր է ԵԱՀԿ-ն:

Երբ մի ժողովուրդ հանդուրժում է իշխանության հետ փոխհամաձայնությամբ ընտրությունները քվեապոռնկության վերածելու իրողությունը, ուրիշից իր նկատմամբ հարգանք պահանջելու բարոյական իրավունք պետք է որ չունենա:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930