Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նռնակը պայթեցնելուց առաջ ամուսինը գրկել է կնոջը

Հունիս 27,2012 23:46

Սա այն տունն է, որտեղ տեղի է ունեցել պայթյունը

Վիրավոր Բորիս Պետրոսյանը` անգիտակից վիճակում, հիվանդանցում:

Հունիսի 27-ի առավոտյան   Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ, 1959թ. ծնված Վալենտին Սարգսյանը գնացել է աներոջ տուն եւ պայթեցրել նռնակ, որի հետեւանքով  ինքը, իր  կինը՝ 1961թ. ծնված Լիանետա  Պետրոսյանը եւ Վալենտինի  աներձագի կինը՝ 1951թ. ծնված Թամարա Հարությունյանը, տեղում զոհվել են:

Վալենտին Սարգսյանի աներձագ, 1950թ. ծնված  Բորիս Պետրոսյանը ժամը 14-ի սահմաններում հրազենային վերքերով տեղափոխվել է  Բերդի բժշկական կենտրոն:  Բորիս Պետրոսյանի հարեւան  Մանյակ Ալիխանյանը մեզ հայտնեց, որ ինքը  պայթյունից հետո ծխով  եւ ապակու կտորներով լցված տանը  տեսել է անշնչացած Լիանետա Պետրոսյանին եւ նրան գրկած ամուսնուն՝ Վալենտին Սարգսյանին, իսկ Թամարա Հարությունյանը որոշ  ժամանակ եղել է  կենդանի: Բորիս Պետրոսյանը պայթյունից հետո եղելէ  գիտակից վիճակում, սակայն Բերդի բժշկական կենտրոն է տեղափոխվել է ուշակորույս:

Տունը որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մեր այցելության  ժամանակ հսկվում էր Բերդի ոստիկանների կողմից, որոնք սպասում  էին պայթուցիկ նյութերի  փորձագետի ժամանմանը: Ժամը 18-ի դրությամբ  բժշկական կենտրոնում Բորիս Պետրոսյանը  դեռեւս գիտակցության չէր եկել:

Բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանունքի վարիչ Համլետ Պետրոսյանը  նրա վիճակը բնութագրեց որպես կայուն ծանր: Նավուրի բնակիչները, որոնք ցանկացան գաղտնի մնալ, «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ դեպքից  2 օր առաջ Վալենտին  Սարգսյանը ծեծել է  կնոջը, որի պատճառով կինը գնացելէ հայրական տուն: Վալենտինն այնտեղ  է գնացել , որպեսզի կնոջը համոզի ետ վերադառնալ: Այնտեղ Վալենտինը գլխով հարվածել  կնոջը՝ Լիանետային, նաեւ սպառնացել նռնակ պայթեցնել;  Իրավիճակը փորձել է փրկել Թամարա Հարությունյանը, սակայն ինքն էլ զոհվել է նռնակի պայթյունից:

Համագյուղացիների վկայությամբ՝ Վալենտինը անհարկի խանդել է կնոջը:  Զոհված ամուսինները երկու չափահաս որդիներ ունեին, որոնք ապրում են Ռուսաստանում: Վալենտին Սարգսյանը 1997թ. Վանաձորում դատապարտվել է թմրամոլության մեղադրանքով: Բացի այդ, խորհրդային բանակում ծառայության ժամանակ  անկարգապահ լինելու պատճառով նա ուղարկվել է կարգապահական գումարտակ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930