Այս շաբաթ երկու հայտնի մարդիկ իրենց բալիկներին ներկայացրել են լայն հանրությանը: Նրանցից մեկը Ալեսանդրա Ամբրոսիոն է, որը Ֆեյսբուքի իր էջում դրել էր փոքրիկ որդու` Նոյի նկարը, մյուսը Ջեսիքա Սիմփսոնն է, որը դստեր լուսանկարը տարածել է twitter-ի իր էջում: Իհարկե, երգչուհու երկրպագուները ավելի վաղ հնարավորություն ունեցել են փոքրիկ Մաքսվելին տեսնել People ամսագրում: Ի դեպ, People-ը դրա համար 800000 դոլար հոնորար է վճարել Ջեսիքային: Նրա դուստրը ծնվել է մայիսի 1-ին, երգչուհին իր զուգընկերոջ` Էրիկ Ջոնսոնի հետ պատրաստվում է վերջապես ամուսնանալ այս տարի:
ԼԻկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ