Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարաբերդցիները սպառնում են բոյկոտել նախագահական ընտրությունները

Հունիս 27,2012 19:53

Այսօր Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղում  հուշարձան կանգնեցրրին արցախյան պատերազմի հերոսներից մեկի`Հակոբ Իսպիրյանի հիշատակին: Եվ մինչ  մարզի բարձրաստիճան պաշտոնյաները` Շիրակի հոգևոր թեմի առաջնորդը,  դատախազը, ոստիկանապետը,  ազատամարտիկները հարգում էին  հերոսի հիշատակը, գյուղացիները, լրագրողներին տեսնելուն պես, իրենց բողոքն էին ներկայացնում կառավարությունից:

Վերջիններիս ասելով` իրենք գյուղովի ձայն են տվել Հանրապետական կուսակցությանը , որպեսզիՀՀԿ-ականները  կարգի բերեն Քարաբերդ-Մարալիկ ավտոճանապարհը, սակայն «շան տեղ դնող չի եղել»: «Դուք էդ ճանապարհով եկաք, բա դա ճանապա՞րհ է, ուղեղի ցնցում ես ստանում, նույնիսկ գծատերերն են հրաժարվում այստեղ մարշրուտկա ուղարկելուց: Ընտրություններից առաջ էն Սամվել Նիկոյանին նամակ գրեցինք, նա էլ խոստացավ  ճանապարհներին տեր կագնել, սարքել, մենք  էլ  հավատացինք ու   մարդկայնորեն ընդառաջեցինք Հանրապետական կուսակցությանը: Բայց նրանք մեզ  խաբեցին, էսքանից հետո էլ ինչի՞ն հավատանք, հավատանք, որ պիտի փոխվե՞ք: Մի բան ենք նախազգուշացնելու. ԱԺ ընտրություններին հաջորդելու են նախագահական ընտրությունները, եթե մինչ այդ մեր ճանապարհները չվերանորոգեցիք, ուրեմն գյուղովի զրո ձայն ենք խոստանում Սերժ Սարգսյանին, մենք կբոյկոտենք ընտրությունները, հո ձայն փախցնելով չի՞»,- սպառնացին  մի խումբ գյուղացիներ: Ի դեպ, այդ ճանապարհով երթևեկելը իրոք հերոսություն էր, լրագրողների մոտ ևս սրտխառնոց առաջացավ, իսկ միկրովատոբուսը քիչ էր մնացել ջարդուխուրդ լիներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930