Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Գյումրիում հնչած կրակոցների մասնակիցներից մեկը

Հունիս 27,2012 19:38

Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում են Շիրակի մարզի դատախազությունից ,  նախորդ օրը  ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ , ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդին` Ռուստամը, որը պարզվում է, նույնպես մասնակցություն է ունեցել խոհարարի պատճառով ծագած վիճաբանությանը:

Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ  «ինչու՞ իմ խոհարարին խլեցիր» թեմայով թունդ ռազբորկա էր սկսվել երկու շաուրմանոցների  տերերի` Շիրակի մարզի քննչական բաժնի արդեն նախկին պետ Կարուշ Թովմասյանի փեսայի` 32-ամյա Գառնիկ Գիրգորյանի և Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի փեսայի միջև, որին, ըստ էության, խառնվել են նաև այս երկու գերդաստանների տղաները: Արդյունքում հնչել էին կրակոցներ, քրեական գործ էր հարուցվել  խուլիգանության եւ ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ, հետաքննությամբ պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին, և վիճաբանությանը մասնակցել էին  նաև Գառնիկ Գրիգորյանի հորեղբոր որդին ու Անդրանիկ Կարապետյանի աներորդին` Ռուստամը:

Շիրակի մարզի դատախազությունից մեզ հայտնեցին, որ Ռուստամ Սարգսյանի դեմ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 34, 104 և 235 հոդվածներով` սպանության փորձ կատարելու ու ապօրինի զենք-զինամթերք կրելու առիթով: Ի դեպ,  Ռուստամ Սարգսյանի անունը  հայտնի է մեկ այլ սկանդալով ևս, 5 տարի առաջ նա Գյումրու կենտրոնում մենամարտի մեջ էր մտել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ, կրակոցներ էին հնչել, որի պատճառով էլ երկուսն էլ  ձերբակալվել էին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930