Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Սեւադան ուրախ է, որ Հայաստանում քչերն են թմրանյութ օգտագործում

Հունիս 27,2012 17:28

Հայտնի նկարիչ, պոետ և գեղարվեստական լուսանկարի մեծ վարպետ Սամվել Սևադան այսօր Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված աշխատանքների ցուցահանդես-վաճառքի հեղինակն էր: ՄԱԿ-ի աշխատակիցներին, պետական պաշտոնյաներին, արվեստասերներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Սամվել Սեւադան ներկայացրեց իր արվեստի նմուշները:

Սեւադայի ավելի քան 400 աշխատանքներ գնվել եւ այժմ գտնվում են ԱՄՆ-ի եւ այլ երկրների թանգարաններում, ցուցասրահներում եւ անհատական հավաքածուներում:

«Ներկայացնում եմ իմ վերացական արվեստի 32 նմուշները, որոնք հիմնականում յուղաներկով են: Ցուցահանդեսի նպատակն է աջակցել առողջ ապրելակերպի, մարդու իրավունքների եւ կայուն զարգացման գաղափարների տարածմանը: Թմրանյութերի դեմ պայքարի օրվան կողմ եմ եւ հավաքված գումարի մի մասը տրամադրելու եմ այս շարժմանը»,-ասաց լուսանկարիչը:

Ըստ նկարչի, ի տարբերություն մյուս երկրների, այսօր Հայաստանում քչերն են օգտագործում թմրանյութ եւ ծխախոտ, նա նույնպես կտրականապես դեմ է՝ անծանոթներին զգուշացնում, իսկ մտերիմներին արգելում է իր մոտ ծխել:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «ՄԱԿ-ի դռները ըստ ավանդույթի, բաց են հայ արվեստագետների առջեւ, ովքեր օգտագործում են իրենց տաղանդը՝ խրախուսելու ՄԱԿ-ի արժեքներին ուղղված խաղաղության ապահովմանը, կայուն զարգացմանը, առողջ ապրելակերպին ու շրջակա միջավայրի պահպանությանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին ու հասնելու հազարամյակի զարգացման նպատակներին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930