Երևանում` Մոսկվա կինոթատրոնի դիմաց, արդեն պատրաստ է եռաչափ(3D) փողոցային արվեստի (street art) նմուշը`«Անդունդը» վերնագիրը կրող նկարը:
Այն հեղինակել է Նիկոլայ Արնդը:
Նկարը պետք է նայել համապատասխան կետից եռաչափության` զգացում ապրելու համար: Եռաչափ պատկերն ավելի ակներև է դառնում, երբ նկարին նայում ես որեւէ օբյեկտիվի միջոցով. տեսախցիկով, ֆոտոապարատով:
Հատակին նաև պատկերված է ֆոտոապարատի նկարը, որը հուշում է նկարին նայելու տեսանկյունը:
Արփինե Արզումանյան` mynews.am
Հ.Գ. Զգույշ անցեք Շառլ Ազնավուրի հրապարակի հատվածով, մեծ անդունդի խորքում կոկորդիլոսներ են բնակվում:):)