Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը Տեր-Պետրոսյանից այլ բան է սպասել ու զարմացել է նրա ելույթից

Հունիս 27,2012 16:37

«Լսելով առաջին նախագահի երեկվա հանրահավաքային ելույթը` ես եւս մեկ անգամ զգացի, որ քաղաքականության մեջ զարմանալու առիթներ միշտ լինում են»,- ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ՀԱԿ հանրահավաքում:

Ըստ Շարմազանովի` «Առաջին նախագահը եւ ՀԱԿ առաջնորդը, փոխանակ կոնկրետ ներկայացներ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների առաջընթացին խոչընդոտող պատճառը եւ այդ պատճառը հանդիսացող Ադրբեջանը, ինքը գերադասեց համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարության վերլուծություն կամ վերծանում կազմակերպել, այն էլ` սուբյեկտիվ: Ես կարծում էի, որ առաջին նախագահը կտար ոչ թե սուբյեկտիվ վերծանում ու սուբյեկտիվ գնահատական, այլեւ հստակ խոսք կասեր, թե Ղարաբաղյան հիմնահարցը եւ բանակցությունները ինչու են մտնում փակուղի կամ ինչու զարգացումներ չեն լինում: Ես սպասում էի, որ նա պետք է ասեր, որ Ադրբեջանը միլիտարիստական հռետորաբանություն է բանեցնում, որ Արբեջանը տեղական մակարդակով իրականացնում է դիվերսիա եւ սպանում է հայ զինվորներին` սահմանում, Ադրբեջանը հայատյացություն եւ ֆաշիզմ է քարոզում, ինչը հստակ երեւոմ է թե’ նրանց գործողություններից, թե նրանց ղեկավարների հայտարարություններից: Սակայն, ի զարմանս ինձ, առաջին նախագահը ոչ միայն դա չարեց, այլ նույնիսկ հավասարության նշան է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի վարքագծի ու գործողությունների միջեւ, որը, կարծում եմ, արդարացված չէ: Մենք միջազգային կառույցներից միշտ սպասում ենք, որպեսզի նրանք տարբեր հայտարարություններ ընդունելու ժամանակ հստակ հասցեատեր նշեն: Մենք միշտ ասում ենք, որ քանի դեռ հստակ չեն նշում խոչընդոտին, այսինքն` նրան, ով որ քարոզում է պատերազմ ու հավասարության նշան են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա վտանգ կա, որ բանակցությունները չեն զարգանա: Հիմա նույն բանն անում է մեր երկրի առաջին նախագահը, որը, կարծում եմ, արդարացված չէ»:

Ինչ վերաբվերում է ներքաղաքական իրավիճակի վերլուծություններին, դա Էդուարդ Շարմազանովին հիշեցրել է ձոն եւ փառաբանություն` ուղղված «Բարգավաճ Հայաստանին» եւ մամուլի տեսության լոկ սուբյեկտիվ գնահատական:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930