Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը ներկայացուցիչ պետք է ունենա ԵԽ-ում

Հունիս 27,2012 16:17

Այս օրերին հրադադարի խախտումները դատապարտող փաստաթուղթ է շրջանառվում Եվրոպայի խորհրդում: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության տարածած գրավոր հռչակագիրը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադադարի խախտման դեպքերը եւ կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից:

Հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երկու է օր է մոտենում է ԵԽԽՎ պատվիրակներին` առաջարկելով ստորագրությամբ միանալ դրան: Փաստաթուղթը գրավոր հռչակագրի ուժ կստանա եւ ԵԽ կայքում կհայտնվի 20-ից ավելի ստորագրության դեպքում:
“Ա1+”-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասում է, որ Ադրբեջանի “խավիարային դիվանագիտության” մասին զեկույցի հրապարակումից հետո, եվրոպացիները շատ ավելի զգուշավոր են դարձել հայ-ադրբեջանական հարցերում:

Ի դեպ, նա կարծում է, որ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել կրկին բարձրաձայնելու, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանից առանձին պետություն է եւ ստեղծվել է ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը` Խորհրդային միության անկման արդյունքում, միջազգային իրավունքին համաձայն:
Ինչպես նաեւ, ըստ պատգամավորի, պետք է ընդգծել, որ Արցախը ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություն է, որտեղ կա օրինական ձեւավորված իշխանություն եւ գործում է Սահմանադրությունը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930