Հայտնի «Ավատար» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատրաստվում է նոր «Ավատար» նկարահանել: Նա դեռեւս 2 տարի առաջ ասել էր, որ ֆիլմն անպայման շարունակություն է ունենալու, այժմ՝ պատրաստվում է միանգամից 3 մասից բաղկացած նախագիծ իրականացնել: Դերասանները զարմացած են այն բանից, թե ինչպես է Ջեյմսը կարողանալու հասցնել, աշխատել միաժամանակ 3 նախագծերի վրա:
57-ամյա ռեժիսորն ասել է, որ իր կարիերան ավարտելու է նոր «Ավատարով», եւ ոչ մի դեպքում ուրիշների ֆիլմերին պրոդյուսերություն չի անելու. «Ինձ չեն հետաքրքրում ուրիշների տեսարանները: Իսկ նոր «Ավատարով» ես կասեմ այն, ինչ կատարվում է մեր կյանքում»,- ասել է Քեմերոնը:
Նշենք, որ 2009 թվականին նկարահանված «Ավատարից» բացի, ռեժիսորին հաջողություն են բերել նրա մի շարք այլ ֆիլմեր, մասնավորապես՝ «Օտարները», «Տերմինատորը» եւ «Տիտանիկ» ֆիլմերը:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև