«Մթնոլորտը Եվրոպայի խորհրդում փոխվել է , եւ այս վտանգի հեղինակներից մեկը Ադրբեջանն է, որը կաշառում է միջազգային կառույցներին»,- հայտարարում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա, այս մասին խոսվել է այսօր «Եվրոպայի դեմոկրատների եւ լիբերալների ալյանս» խմբի նիստում: Հիմնական առիթը եղել է Իրավական եւ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ երեկվա քննարկումը:
Այն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, զարմացրել է Ալյանսի ղեկավար Անն Բրասուղին, ով այսօրվա նիստը սկսել է բառերով, թե ինքը ցնցված է երեկվա քննարկման բարոյական մակարդակից ու բանավեճի նման որակը անթույլատրելի է այս կառույցում:
Քննարկումը , հիշեցնենք, ընթացել էր փոխադարձ մեղադրանքներով , անգամ անձնական վիրավորանքներով:
Կարդացեք նաև
«Իրավական հարցերի հանձնաժողովում ադրբեջանցի խավիակերներն ուղղակի իրենց ճղում էին, այնպես էին պաշտպանում Ադրբեջանի շահերը, կարծես իրենց երեխայի շահերն էին պաշտպանում: Սա սարսափելի տեսարան էր, քանի որ վճարվել էին եւ պետք է ունենալ համարձակություն այդ մասին այլեւս բարձրաձայն ասելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, ով թեեւ այդ հանձնաժողովի անդամ չէր, սակայն հետեւել էր քննարկմանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ