Այսօր պաշտոնապես հրապարակվել են քիմիա եւ հայոց պատմություն առարկաների միասնական քննությունների արդյունքները: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, քիմիա առարկայից քննության էր մասնակցել 1455 դիմորդ, 56-ը բացակայել էր, հայոց պատմությունից մասնակցել էր 3026 դիմորդ, 240 բացակա է գրանցվել: Այսպիսով քիմիայի միջին միավորը կազմել է 10,8, մեկ հոգի 20 է վաստակել, «կտրվել» է 376 դիմորդ (25,8%-ը): Հայոց պատմություն առարկայի միջին միավորը ամենացածրն է մյուսների համեմատությամբ՝ ընդամենը 10: Սրա կողքին 6 հոգի այս առարկայից 20 է ստացել, իսկ դրական միավորի շեմը հայոց պատմությունից չի հաղթահարել 936 հոգի կամ մասնակիցների 30,9%-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ