Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի մեծահարուստը ամաչել է սիրտը Հայաստանում վիրահատել

Հունիս 27,2012 14:44

Սրտաբան Շահեն Խաչատրյանն այսօր «Peoplemeter» մամուլի սրահում վստահեցնելով, որ մեր երկրում արդեն կան սրտի վիրահատության համար բաձրակարգ կլինիկաներ` անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, պատմեց, որ հայաստանցի մեծահարուստներից մեկը, այցելելով իրենց բուժհիմնարկ, երբ պարզել է, որ պետք է սիրտը վիրահատվի, համաձայնություն է տվել: Սակայն Շահեն Խաչատրյանն ավելի ուշ իմացել է, որ այդ մարդը Փարիզում է վիրահատվել ու դժգոհ վերադարձել Հայաստան: «Երբ նրան հարցրի՝ բա ինչո՞ւ գնացիր, մեզ մոտ չվիրահատվեցիր, պատասխանեց` բա ամոթ չէ՞ր Հայաստանում վիրահատվեի»:

Բժշկի ներկայացմամբ, մեզ մոտ սրտի վիրահատությունները թանկարժեք են, որովհետեւ ոչ թե «բժիշկներն են ագահ», այլ այն պատճառով, որ այն նյութերը որոնք իրենք ձեռք են բերում աշխարհի զարգացած երկրներից, բավականին թանկ արժեն. «Եթե մեկ ստենդի տեղադրումը Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում արժե 16-20 հազար եվրո, այդ նույն նյութը, դեղորայքը, ստենդը մենք բերում ենք Հայաստան եւ հիվանդին ստենդավորում ենք առաջարկում՝ 3-5 հազար դոլարով, ինչը մի քանի անգամ ցածր է արտերկրի գներից, հարց է առաջանում, որ ինչպե՞ս է այնտեղ այդքան թանկ է, բայց այստեղ այդպես էժան ենք անում, որովհետեւ մենք աշխատուժը էժան ենք գնահատում: ԱՄՆ-ում բժիշկը մեկ ստենդավորումից 1500 դոլար եկամուտ ունի, Հայաստանում, հավատացեք, բժիշկը ստենդավորում է 10-15 դոլարով: Մնացածը ծախս է»:

Սրտաբանի ներկայացմամբ, այսօր ամենախոցելի վիճակում ազատամարտիկներն են, որոնք պատերազմի տարիներին 25-30 տարեկան տղաներ են եղել, այսօր 50-60 տարեկան են եւ գրեթե բոլորը սրտանոթային խնդիրներ ունեն: Ըստ նրա, ամենալավ սոցիալական վիճակագրությունը բժիշկները կարող են տալ.  «Ահավոր աղքատ վիճակում են մեր գյուղացիները: ԱՊՊԱ-ից պետք է չսկսեին, այլ` առողջության ապահովագրությունից պետք է սկսեին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930