Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը պատմում է, թե ինչո՞ւ Աբովյան փողոցում Գագիկ Բեգլարյանի եղբորը սրճարան բացելու թույլտվություն տվեց (Տեսանյութ)

Հունիս 27,2012 14:38

Մաշտոցի այգում՝ նախկին կրպակների տեղում մշակութային կենտրոն է ստեղծվել ու առաջիկա օրերին էլ բացումն է լինելու: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ մասնակցելու է բացմանը: Մեր հարցին, թե ինքը որպես քաղաքապետ չէ՞ր նկատել, որ այգում նախատեսված կրպակների տեղադրումը հարմար չէր, թե՞ միայն նախագահ Սերժ Սարգսյանի հետ զբոսանքից հետո հասկացավ, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Մաշտոցի այգին բոլորիս ուզածն է, որ այգիները միշտ ծառայեն իրենց նպատակին: Մաշտոցի այգին արդեն վերականգնել ենք, մոտ ժամանակներս կլինի բացման արարողությունը եւ արդեն նկատած կլինեք՝ ինչքան մարդաշատ է այգին: Բազմիցս ասել ենք, որ Աբովյան փողոցից կտեղափոխենք Մաշտոցի պողոտա, իսկ Մաշտոցի պողոտայից էլ դա կապամոնտաժենք, այսօր արդեն ապամոնտաժել ենք»:

Քաղաքապետից նաեւ հետաքրքրվեցինք՝ Աբովյան փողոցի ճիշտ ապամոնտաժված կրպակների վայրում ինչո՞ւ է միայն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբորը թույլատրել բացօթյա սրճարան տեղադրել: Ի պատասխան՝ պարոն Մարգարյանն ասաց.« Ես տեղյակ չեմ՝ դուք ինչ հարց եք տալիս, բայց ամեն դեպքում այդտեղ քաղաքացիներ են, որոնք դրա վերեւի, ներքեւի մասում ել իրականացնում են սրճարան»:

Քաղաքապետը նաեւ հավելեց, որ իրենց համար ամենակարեւորն այն է, որ Աբովյան փողոցում այն կառույցները, որոնք ժամանակին կային, այսօր էլ չկան, իսկ ժամանակավոր, սեզոնային օբյեկտները քաղաքացիների պահանջով ու ցանկությամբ են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930