Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ռուբեն Հայրապետյաններն են որոշում՝ պատժել, ծեծել, փրկել, թե՞ չփրկել». Հրանուշ Խառատյան

Հունիս 27,2012 14:28

«Հարսնաքարում» մեր հասարակության մեջ ընդունված փոխհարաբերությունների նորմերը կիրառվեցին, այսինքն՝ այսօր ես տեր եմ, հետեւաբար՝ կարող եմ այսպես վարվել»,- «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ այս գնահատականը տվեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա ձեւակերպմամբ՝ սխալ է, երբ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ հասարակության եւ իշխանության կողմից խորը հարգանքի արժանացած մարդու «Հարսնաքարում», տեղի են ունենում երեւույթներ, ինչի հետ կապված մեկ այլ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը հայտարարում է, թե Ռուբեն Հայրապետյանը պետք է պատժի այդ տղաներին. «Բայց, Ռուբեն Հայրապետյանն ինչ կապ ունի պատժելու հետ, ինչո՞ւ պետք է նա պատժի բացահայտ քրեական հանցագործություն կատարածին: Սա նրանից է, որ մեր ուղեղում նստած է, որ Ռուբեն Հայրապետյաններն են որոշում պատժել, ծեծել, փրկել, թե՞ չփրկել…»:

Խառատյանը նաեւ նշեց՝ մամուլը շատ լավ արտացոլում է այս դեպքի հետ կապված իրականությունը, այսինքն՝ ակնհայտ է, որ ամեն ինչ կեղծ է լինելու. «Դա ոչ միայն իմ, այլեւ հասարակության համոզմունքն է: Նորմալ դատական պրոցես չի լինելու, հավանաբար մեկ տարի պայմանական ազատազրկման կենթարկեն մեղավորին ու վերջ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930