Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին: Նա, դատապարտելով կատարվածը՝ համաձայնեց այն կարծիքին, որ կատարվածը ոչ թե ծեծկռտուք կամ միջադեպ է, այլ այն ձեռնոց էր՝ նետված հանրությանը: Խ. Հարությունյանը վրդովվեց. «Պարզապես վայրենություն է մարդուն մինչև մեռնելու աստիճան ծեծելը»:
Իսկ այն հարցին, արդյոք անհրաժեշտ չէ°, որ հենց ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը պատժվի, Խ. Հարությունյանը պատասխանեց, եթե ապացուցվի, որ նրա ցուցումով է կատարվել, ապա անհրաժեշտ է նաև նրան պատասխանատվության ենթարկել: Սակայն նա չբացառեց այն վարկածը, որ դա տեղի է ունեցել ոչ նրա ցուցումով և ինքը նույնիսկ տեղյակ էլ չի եղել: Սակայն, ըստ Խ. Հարությունյանի, անմիջականորեն այդ ամենի համար պատասխանատվություն է կրում նրա թիկնազորի ղեկավարը և այն անձինք, ովքեր կատարել են այդ վայրենությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ