Լրահոս
Օրվա լրահոսը

Էշթոնը ողջունում է 9 ընդդիմադիրների ազատ արձակումը Ադրբեջանում

Հունիս 27,2012 14:13

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է հունիսի 22-ին Ադրբեջանում 9 ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը։

Էշթոնի հայտարարությունում, որը տարածել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակությունը, մասնավորապես, ասված է. – «Ես մեծ գոհունակությամբ ողջունում եմ հունիսի 22-ին 9 քաղաքական ակտիվիստների ազատ արձակումը։ Դա դրվատանքի արժանի քայլ է Ադրբեջանի կողմից` երկրում քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ապահովման իր ջանքերում»։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հույս է հայտնում, որ «այդ որոշումը նաեւ կխթանի հետագա գործողությունները մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների լիակատար երաշխավորման եւ ժողովրդավարության ու օրենքի գերակայության ուղղությամբ երկրի միջազգային պարտավորությունների իրականացման համար»։ «Եվրամիությունը նվիրված է մնում Ադրբեջանին այդ ուղղությամբ աջակցելու խնդրին», – ասված է հայտարարությունում։

Հունիսի 22-ին Ադրբեջանում ազատ արձակվեցին ընդդիմության անցած տարվա ապրիլի 2-ի բողոքի ակցիայի 9 մասնակիցներ։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930