«Հայելի» ակումբում լրագրողները Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցին, թե ինչու է ՀԱԿ-ը ուզում ստեղծել նոր ուժային կենտրոն, սա չի՞ նշանակում, որ որպես քաղաքական ուժ Կոնգրեսը սպառել է իրեն՝ նա պատասխանեց. «Դուք ինձ ճիշտ չեք ընկալել: Պետք է ՀԱԿ-ը նախաձեռնի նոր ուժային կենտրոն ստեղծել, որի մեջ թե կմտնեն «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն՝ դա ուրիշ հարց է: Ոչ թե ՀԱԿ-ը վստահ չէ իր ուժերի վրա»:
Հարցի՞ն՝ ինչու է անընդհատ ՀԱԿ-ը նման առաջարկ անում ԲՀԿ-ին՝ Պետրոս Մակեյանն ասաց, որ այդ հարցը կտաք Լեւոն Տեր-Պետրոսյանին,. «Ես այլ կարծիք ունեմ այդ մասին»: Մակեյանը նաեւ նշեց, որ եթե Հայաստանում լինի նորմալ ընտրություն՝ այսօրվա իշխանությունը որեւէ շանս չունի վերարտադրվելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև