Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միլանոյի» հայցը հասավ Եվրադատարան

Հունիս 27,2012 13:26

Աբովյան փողոցում նախկինում գործող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանն այլևս հույս չունի արդարություն գտնել Հայաստանի դատական ատյաններում և վերջերս դիմել է Մարդու իրավուքնենրի եվրոպական դատարան: Նա վիճարկում է «հանրային գերակա շահի» անվան տակ իր սեփականությունը օտարելու Կառավարության որոշումը։ Հիշեցնենք, որ խանութի տարածքը նրա ձեռքից վերցվեց 2009-ին, սակայն այս տարիներին պետությունն այդտեղ ոչ մի հանրօգուտ ծրագիր չի իրականացրել: «Միլանո» խանութի տարածքն արդեն 4 տարի է ոչ մի կերպ չի օգտագործվում, ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվում: Ընդամենը քանդվել է շենքը, և ո՞րն էր այս դեպքում պետական շահը, հայտնի չէ։ Մինչդեռ պետական եւ հասարակական կարիքների համար տարածքի օտարման մասին ՀՀ օրենքի համաձայն եթե օտարված տարածքում նոր սեփականատերը երկու տարվա ընթացքում չի սկսում այն ծրագրի իրականացումը, որի համար օտարվել է տարածքը, ապա նա կորցնում է իր իրավունքը, եւ հողը վերադարձվում է նախկին տիրոջը։ Հենց այս օրենքի համապատասխան հոդվածով էլ հիմնավորվում է միջազգային դատական ատյանին ուղղված հայցը:

 

Ձեռնարկատեր Հովհաննես Ղուկասյանի մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930